Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է Հայաստանի որոշումը` մասնակցելու Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին:
Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահը ողջունել է Բաքվի խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Սա հրաշալի լուր է Եվրոպական խաղերի և հայկական սպորտի համար: Եվ ես կցանկանայի շնորհավորել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նման որոշում կայացնելու համար: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի խաղերին միանշանակորեն կնպաստի Եվրոպական խաղերի հաջող մեկնարկին»,- ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեին հղում է կատարում sportsfeatures կայքին։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 10-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին հունիսին։ Նման որոշումն ընդունվել է 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: