Artsakhpress

Հասարակական

«Տեսել  ենք  ձեր  աչքերին  փայլփլող  արցունքների  լույսն  ամեն  անգամ,   երբ    նորից  լսվել է    կանգ  առած  սրտի  նորածին  բաբախյունը». ԱՀ   առողջապահության    նախարարը   պարգևատրել   է    պատերազմի  մասնակից   բժիշկներին

Այսօր՝ ապրիլի 7-ին, ԱՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է  միջոցառում՝  նվիրված  առողջապահության  համաշխարհային   օրվան:

«Տեսել  ենք  ձեր  աչքերին  փայլփլող  արցունքների  լույսն  ամեն  անգամ,   երբ    նորից  լսվել է    կանգ  առած  սրտի  նորածին  բաբախյունը». ԱՀ   առողջապահության    նախարարը   պարգևատրել   է    պատերազմի  մասնակից   բժիշկներին

«Տեսել  ենք  ձեր  աչքերին  փայլփլող  արցունքների  լույսն  ամեն  անգամ,   երբ    նորից  լսվել է    կանգ  առած  սրտի  նորածին  բաբախյունը». ԱՀ   առողջապահության    նախարարը   պարգևատրել   է    պատերազմի  մասնակից   բժիշկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
 
Նախարարը, իր ելույթում շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի առթիվ, երախտիքի խոսքեր է հղել այն նվիրյալներին, ովքեր արցախյան պատերազմների ընթացքում հերոսաբար զոհաբերել են իրենց առողջությունը, նաև կյանքը՝ այլոցը փրկելու անզիջում պայքարում։
 
«Բոլորին հավասար, գուցե և ավելի բարդություններ պարունակող անձնական կյանքին զուգահեռ՝ աշխատանքային գործընթացում քանի-քանի անքուն գիշերներ եք անցկացրել, քանի-քանի կյանք փրկել, հարյուրներին, գուցե հազարներին վերահաս հաշմանդամությունից ազատել, քանիսին եք խրատով ու խորհրդով ոգևորել ու կյանքին նոր աչքով նայելու ուժ տվել, բայց այդ ընթացքում հաճախ մնացել աննկատ, միայնակ, երբեմն դառնացած, երբեմն չգնահատված լինելու զգացումի մեջ խեղդված, բայց հարկ եղած դեպքում՝ նորից առաջին շարքում, նորից ամենագոհը, ամենահպարտը։ Արցախի առողջապահական համակարգից անտեղյակներից հաճախ եմ լսում այն զարմանքը, թե ինչպիսի մեծ ու անգնահատելի աշխատանք եք կատարել դուք, սիրելի մայրեր և քույրեր, արցախյան երրորդ պատերազմում, մինչդեռ երևի քչերը գիտեն, որ 2020 թ-ի քառասունչորսօրյա պատերազմում Ձեր աշխատանքը 1990-ականներից մինչև քառօրյա պատերազմի օրերը գիշեր ու զօր անձնուրաց, ինքնամոռաց նվիրումի սովորական կրկնությունն էր, մի քիչ ավելի ծանրաբեռնվածությամբ, մի քիչ ավելի ինտենսիվությամբ, բայց ոչ անսովոր։ Մենք տեսել ենք ձեր աչքերին փայլփլող արցունքների լույսն ամեն անգամ, երբ վիրահատական սեղանին ընթացող մարտի արդյունքում նորից սկսել է լսվել մեր հայրերի, եղբայրների ու որդիների կանգ առած սրտի նորածին բաբախյունը։ Եվ գուցե Ձեզ հաճախ թվում էր, թե մենք չէինք նկատում կամ անուշադրության էինք մատնում այդ ամենը, իրականում դա ամենևին այդպես չէր։ Դուք անգերազանցելի ընկեր եք, անկրկնելի մայր ու ամուսին, անսահման հոգատար քույր, անզիջում հայրենասեր, անպարտելի մարտիկ։ Թե ինչպես և ինչ գնով է դա Ձեզ հաջողվել ու շարունակում հաջողվել, գիտեք միայն դուք և ամենազոր Տերը: Թեև օրը տոնական է, ուրախություն և ժպիտ պարգևող, այդուհանդերձ, չկարողացա զերծ մնալ հուզիչ ու տխուր պատմություններից, բայց դա ևս պատահական չէ: Այսուհետ մեր ապրելու միակ բանաձևը յուրաքանչյուրիս արժեքն զգալու և գնահատելու կարողության, համախմբված ու միասնական գործելու ունակության բազմապատկման մեջ է»,- մասնավորապես ասել է Մ. Հայրիյանը։
Մհեր Մուսայելյան
Հովհաննես Գրիգորյան
Գրիգորի Առստամյան
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի պետ Հովհաննես Գրիգորյանը, ՀԲԿ անհետաձգելի բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը և այլք: Նրանք ևս շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել կանանց, մայրերին ու քույրերին ապրիլի 7-ի կապակցությամբ:
 
Իրենց ելույթներում առողջապահության համակարգի պատասխանատուներն արժևորել են բուժքույրերի անուրանալի դերը պատերազմի քառասունչորս օրերի ընթացքում: Նրանք խոստովանել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ուժ և ոգի են ներարկել տղամարդկանց, ովքեր օր ու գիշեր առանց հանգստի բազում կյանքեր են փրկել:
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառման ընթացքում իրենց հայրենասիրական երգերով, պարերով և ասմունքով հանդես են եկել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:
 Բնութագրությունը հասանալի չէ
Փոքրիկ տեսանյութի միջոցով ներկայացրել են պատերազմյան օրերին տեսախցիկի ֆիքսած այն կադրերը, որտեղ երևում է մարտի դաշտում և բուժհիմնարկներում բժիշկների և բուժքույրերի կատարածը:
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառման վերջում պատերազմին մասնակից բոլոր բուժաշխատողներն ԱՀ առողջապահության նախարարության կողմից արժանացել են պատվոգրերի:
 Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search