Անկարայում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի համատեղ ասուլիսն ավարտվել է հանրային վիճաբանությամբ, սակայն դրանից հետո նախարարները ժպտալով գնացել են ընթրելու:
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն ավարտվել է հանրային բանավեճով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Իրենց համատեղ ելույթի ժամանակ Դենիդասը հայտարարել է, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն, այլ կա միայն մուսուլմանական փոքրամասնությունը: Նա նշել է, որ Թուրքիան խախտում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները, իսկ հարաբերությունները բարդացնում է պատերազմի սպառնալիքը, երբ Հունաստանը խոսում է իր ինքնիշխան իրավունքների իրագործման մասին:
«Ես իմ ելույթում ոչ մի վիրավորական արտահայտություն չեմ արել Հունաստանի հասցեին, իսկ նա ասում է, որ մենք խախտում ենք Հունաստանի ինքիշխանությունը: Մենք չենք կարող ընդունել նման հայտարարությունները: Մեր գործողություններն ուղղված են կիպրոսցի թուրքերի և Հունաստանի թուրք փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: Թուրք փոքրամասնությանն ասել. «դուք թուրք չեք, այլ միայն մուսուլման եք», անմարդկային է»,- հայատարարել է թուրք նախարարը:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան իր գործունեությունը վարում է ըստ Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրերի հետախուզության արդյունքների՝ միջազգային իրավունքի շրջանաներում:
Դենդիասն, ի պատասխան, ասել է, որ Հունաստանի դիրքորոշումը Էգեյան ծովի հարցով հայտնի է և պարզ: Վերջինս հիշեցրել է Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումների մասին:
«Եթե մենք շարունակենք այստեղ հարցեր պարզել, չենք հասցնի ընթրիքին»,- հավելել է Չավուշօղլուն, ինչից հետո նրանք ժպտալով ավարտել են ասուլիսը:
Դենդիասը Թուրքիայում է գտնվում աշխատանքային այցով, որի շրջանակներում բանակցությունների է վարել նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: