«Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի նախաձեռնությամբ Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի («ԵՄԱՈՒ») նյութատեխնիկական բազան համալրվել է անհրաժեշտ գործիքներով ու սարքավորումներով:
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը համալրվել է անհրաժեշտ գործիքներով ու սարքավորումներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանը՝ նշելով, որ նոր սարքավորումներն ուսուցման պրոցեսը կդարձնեն հեշտ և արդյունավետ։
«Նոր ստացված ձեռքի մեխանիկական և էլեկտրական սարքավորումները կօգտագործեն «հարդարման և շինարարական աշխատանքների իրականացում», «ջերմատեխնիկա և սանտեխնիկա», «էլեկտրոտեխնիկա», «փայտամշակում և մետաղամշակում» բաժինների աշկերտները: Այս շոշափելի աջակցությունը լինելու է շարունակական»,- մասնավորապես ասել է ուսումնարանի տնօրենը և նշել, որ «ԵՄԱՈՒ» հիմնադրամի աշխատակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի նախագահ Պետրոս Թերզյանին, «ԵՄԱՈՒ» հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանին: