Artsakhpress

Հասարակական

Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կգործի «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը

Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի Խորենացի 47/7 հասցեում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը:

Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կգործի «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը

Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կգործի «Դիզակ  Արտ» մշակութային  կենտրոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ նախատեսվում է ունենալ նաև պատկերասրահ, որտեղ մշտական ցուցադրության կդրվեն «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումից փրկված 26 կտավներ, որոնք ներկայացնում են Հադրութի հայկական լինելը, պատմական և ազգագրական անփոխարինելիությունը։ Պատկերասրահում կցուցադրվեն նաև Հադրութին վերաբերող այլ փաստեր: «Կենտրոնի բացման շարժառիթը 2020 թվականի պատերազմի արդյունքում կորցրած Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելն է։ Շրջանի երիտասարդներն այժմ ապրում են Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում: Փորձում ենք վերակենդանացնել Հադրութից մնացած մշակութային ամեն մի մասունք: Մեր նպատակն է տեղահանված հադրութցիների համախմբումը, Հադրութի պատմամշակութային ժառանգության հայկականությունը փաստող նյութերի ներկայացումը հասարակության լայն շրջանակներին,ինչը միտված է պահպանելու կորցրած հայրենիքի մասին պատմող յուրաքանչյուր մասունք»,- ավելացրել է Ե. Հայրիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search