Artsakhpress

Հասարակական

Ծննդավայրի շնչով ու կարոտով. տումեցի ընտանիքը սեփական բիզնեսն է նախաձեռնել

Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Տումի գյուղի տարհանված բնակիչներ Գենո և Ասյա Ամիրջանյանների ընտանիքը ժամանակավորապես ապաստանել է Ստեփանակերտի Ուլուբաբյան 32 հասցեում:

Ծննդավայրի շնչով ու կարոտով. տումեցի ընտանիքը սեփական բիզնեսն է նախաձեռնել

Ծննդավայրի շնչով ու կարոտով. տումեցի ընտանիքը սեփական  բիզնեսն է նախաձեռնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցն անձամբ է այցելել ընտանիքին և ծանոթացել նրանց առօրյային, խնդիրներին և զբաղվածությանը:

Մեզ հետ զրույցում մեծ ընտանիքի մայր 51-ամյա Ասյա Ամիրջանը, խոսելով պատերազմյան օրերի մասին պատմեց, որ հոկտեմբերի 17-ին դուրս են եկել Տումիից՝ հասել Երևան, որտեղ մեկ օր օթևանելուց հետո տեղափոխվել են Իջևան և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ապրել այնտեղ՝ հյուրանոցում:

«Դեկտեմբերից տեղափոխվել ենք Ստեփանակերտ: Պետության կողմից նախատեսված տարհանվածների բնակվարձերի փոխհատուցման ծրագրով գրանցվել, բայց արդեն երեք ամիս է, չենք ստացել: Տանտիրոջը մեր գրպանից ենք գումար տալիս, քանի որ պահանջում է. ասում է՝ երբ պետությունը փոխանցի իր հաշվին, այդ ժամանակ նա կտրամադրի մեր գումարը: Երեք սենյականոց բնակարանի ամսական վարձը 50.000 դրամ է»,- նշել է տիկին Ասյան:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Այն հարցին, թե ինչ աջակցություններից է օգտվել ընտանիքը, մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ամեն ամիս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տրամադրում է սնունդ: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության կողմից ստացել են վերմակներ: Սպասում են սպիտակեղենի, լինելու դեպքում ՝ պիտի զանգեն: Օգտվել են նաև 300 հազար դրամ աջակցության ծրագրից, ինչպես նաև շարունակվող 68 հազարներից:

«Գյուղում ապրում էինք անհոգ, մեր առօրյայով: Ստեղծել էինք ամեն ինչ: Տուն ունեինք, հողատարածքներ, 30 գլուխ խոզ, «Նիվա» մակնիշի մեքենա: Զբաղվում էինք անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Սպասում ենք այն օրվան, երբ ուրախությամբ կվերադառնանք մեր հայրենի գյուղ, կշնչենք մեր գյուղի մաքուր օդը, կմշակենք մեր հողերը, կզգանք մեր տան շունչը»,- մասնավորապես ասել է տարհանված բնակչուհին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով այն խնդրին, թե այս օրերին ինչով են զբաղվում Ստեփանակերտում, Ասյա Ամիրջանյանը նշել է, որ իր ամուսնու՝ 58-ամյա Գենոյի հետ դեկտեմբերից զբաղվում է հացի արտադրությամբ: «Տումիում մենք հացը թխում էինք էլեկտրական վառարանում, որը նույնպես մնացել է գյուղում: Չենք հասցրել որևէ իր վերցնել մեզ հետ, միայն որոշ փաստաթղթեր: Այստեղ հետաքրքրվել և Եղեգնաձորից գնել ենք նույն վառարանից և սկսել հաց թխել: Ամեն օր՝ առավոտյան ժամը 6-ից, աշխատանքի ենք: Հացի գինը բավականին էժան է՝ քաշի համեմատ: Մեր նպատակն է օրվա հացը վաստակելը, ոչ թե հարստանալը: Մի քանի խանութների հետ համագործակցում ենք, նաև հարևաններն են առնում: Եթե լինեն պատվերներ, անպայման կընդունենք. մեր հեռախոսահամարն է 097770650: Մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք ապրել»,- մասնավորապես ասել է Ա. Ամիրջանյան:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մենք ականատեսը եղանք նաև հացի թխման գործընթացի: Տիկին Ասյան խմորը հունցելիս, գնդելիս մի կտոր սեր ու կարոտ է ավելացնում հացին։ Ու դրանից այն հայրենի եզերքի բույրն է ստանում։

Բնութագրությունը հասանալի չէ

Տիկին Ասյայի սկեսուրը՝ 85-ամյա Նորա Ամիրջանյանը բնիկ տումեցի է։ Ցավով է հիշում իր ծննդավայրը, որտեղ ապրել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 17-ը: «Մեր աշխատասեր ընտանիքը ստեղծել է ամեն ինչ, բայց այսօր ոչինչ չունենք, ընկել ենք դռնեդուռ: Ճիշտ է, մարդիկ հոգատար են, բայց մենք մեր տունն ենք ուզում, մեր գյուղը: Չգիտենք՝ որքանով է ճիշտ, բայց ասում են, որ իմ տանը թուրք է ապրում՝ օգտվում մեր ստեղծած բարիքներից: Սիրտս մղկտում է, երբ հիշում եմ իմ հողն ու ջուրը: Ամեն րոպե սպասում ենք, թե երբ կասեն՝ Հադրութը կրկին մերն է, և մենք կգնանք մեր տները»,- մասնավորապես ասել է Նորա տատիկը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search