Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա

Արցախի պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հակառակորդը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Արցախի ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ՊԲ-ն կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնությունը, նշելով, որ խախտումները նպատակ ունեն մի կողմից տագնապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, մյուս կողմից ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա: Այն, որ ադրբեջանցիները հրադադարի խախտման դեպքեր կարող են ունենալ այդ հետևանքը, կասկածից վեր է: Բայց, արդյո՞ք դա է բուն նպատակը, թե՞ հրադադարի խախտումները այն դժգոհության համատեքստում են, որ Բաքուն և դրա հովանի Անկարան ակնհայտորեն տածում են Մոսկվայի հանդեպ:
1in.am անդրադարձել է այդ խնդրին և մատնացույց արել մի շարք օրինակներ, որոնք վկայում են Մոսկվայի ուղղությամբ Անկարա-Բաքու ճնշման մասին: Հրադադարի խախտումները անկասկած այդ կատեգորիայից են: Դրանք իհարկե մի կողմից խոսում են այն մասին, որ Ալիևի դժգոհությունները պայմանավորված են իր հերթին նրա ունեցած խնդիրներով ու տագնապներով, մյուս կողմից սակայն, այստեղ մեզ համար հույժ կարևոր է այն, որ այդ միտումը չունենա շարունակություն: Բանն այն է, որ սա իսկապես կարող է լրջորեն ազդել ոչ միայն իրավիճակի կայունության վրա, այլ նաև Արցախի հայության հոգեբանական վիճակի, ըստ այդմ Արցախի վերականգնման դինամիկայի ու ծավալների, վերականգնման գործընթացի արդյունավետության վրա:
Իրավիճակն այստեղ բավականին նուրբ է, եթե հաշվի առնենք և այն, որ բավականին սահմանափակ է Անկարա-Բաքու տանդեմի վրա ազդելու ՌԴ հնարավորությունը, ինչը դրսևորվում է օրինակ հայ ռազմագերիների հարցում: Համենայն դեպս, Ռուսաստանը չի հրաժարվում նրանց հետո ռեգիոնալ գործընկերության առանցքային գծից, ըստ այդմ բավականին զուսպ է լինելու նրանց դեմ կոշտ գործողությունների հարցում: Սա նշանակում է, որ հայկական կողմի համար հիմնարար խնդիր է Արցախում կայունության և անվտանգության հարցի հնարավորինս լայն միջազգայնացումը, որպեսզի այն չմնա լոկ Ռուսաստանի վարքագծի հույսին: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն իր հերթին այստեղ գիտակցում է խնդիրները, ինչի արդյունք էր նաև Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 14-ի հայտարարությունը: Անկարա-Բաքու դժգոհությունը կարող է պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, որովհետև տանդեմի համար առավելագույն հարմար ձևաչափը Ռուսաստանի հետ, հաշվի առնելով առավելությունը, որ զգում են Մոսկվայի նկատմամբ, այդ թվում Արևմուտքի հետ նրա դիմակայության մթնոլորտում: Ըստ այդմ, Անկարան ու Բաքուն կանեն հնարավորը, որպեսզի թույլ չտան առնվազն արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության գործակցված ձևաչափի աշխուժացում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search