Մարտակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացվել է «Ցեղասպանության ժխտումը՝ սկիզբն է նոր Եղեռնի» խորագրով ցուցադրություն:
Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում բացվել է «Ցեղասպանության ժխտումը սկիզբն է նոր Եղեռնի» խորագրով ցուցադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սեդա Հայրապետյանը: Նրա խոսքով՝ ցուցադրությանը ներկայացված են Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածների և տեղահանությունների մասին լուսանկարներ ու փաստաթղթային վկայություններ։
«Այս ցուցադրությունը մեկ անգամ ևս վկայում է, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ իրականացվել է հենց ցեղասպանություն։ Թուրքիան փորձում է փակել միջազգային հանրության աչքերը՝ ժխտելու իրողությունը, խեղաթյուրելու պետական հանցագործության փաստերը: 21-րդ դարում թուրք հանցագործը դեռևս չի փոխել իր արյունոտ ձեռագիրը: Նա դավադրորեն փորձում է հասնել իր նպատակին՝ բնաջնջելով մի ողջ ազգի ու խեղաթյուրել և 106 տարվա պատմությունը: Արցախյան երրորդ պատերազմը նույն ցեղասպանությունն էր, նույն այն ոճրագործությունը, որը եղավ 1915 թվականին: Ցայսօր էլ թուրք հրոսակները հետամուտ են իր իսկ պատմական հողերում ապրող հայ ժողովրդի բնաջնջմանը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի իր դարավոր թշնամուն՝ թուրքին ու ադրբեջանցուն՝ լուծելով իր նախնիների վրեժը, և պաշտանելով արյան գնով ձեռք բերված հայրենիքը»,- ավելացրել է Ս. Հայրապետյանը:
Տնօրենի հավաստմամբ՝ այս ցուցադրությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում կունենա կարևոր նշանակություն:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի վերջ:
Լուսանկարը՝ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի