Artsakhpress

Մշակույթ

Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. ԿԳՄ նախարար

Մատենադարանում այսօր կայանալու է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը:

Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. ԿԳՄ նախարար

Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. ԿԳՄ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մինչ համաժողովը կայացած ասուլիսում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, կեղծարարության, նենգափոխելու ինստիտուիցիոնալ քաղաքականություն է վարվում:
«Այո, այս պահին վտանգված է թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքների մոտ 2000-ին հասնող  պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձանների ճակատագիրը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքներում է մնացել 13 վանական համալիր, 122 եկեղեցու, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպոցական գրադարան 617 հազար գրքով, 3 շրջանային գրադարան  68 հազար 398 գրքային ֆոնդով, 10 պետական և  2 մասնավոր թանգարան, որոնց հիմնական և գիտաօժանադակա ֆոնդերում պահպանվում էր մոտ 20 հազար 345 ցուցանմուշ, այդ թվում Հադրութի Արթուր Մկրտչյանի  անվան թանգարանը, որտեղ 7680 ցուցանմուշ կար, այդ թվում Արթուր Մկրտչյանի անձնական իրերը, Մեծ Թաղերում Խամփերյանցի անվան թանգարանը 2195 ցուցանմուշով, Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարանը 50 նմուշով, Շուշիի պատմության թանգարանը 5000 նմուշով, պրոֆեսոր Գաբրելյանցի երկրաբանական պետական թանգարանը 403 նմուշով, Կերպարավեստի պետական թանգարանը 673 ցուցանմուշով, որտեղ կային շատ հայտնի գործեր: Նախարարն ասաց, որ Շուշիի գորգերի  թանգարանի հավաքածուի մի մասը տարհանվել էր, սակայն 860 նմուշ մնացել է:
«Տիգրանակերտի  պատմահնագիտական պետական արգելոց-թանգարանը թշնամու վերահսկողության տարածքում է: Ցավոք սրտի, Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ: Տողի մելիքական ապարանքը պատմամշակութային արգելոց է, Մելիք Եգանի ընդունարանը վերականգնված էր, ապրանքի տարածքում պեղումների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներ էին հայտնաբերվել:
Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին ցուցանմուշներ, որոնք Ադրբեջանը տարել է»,- ասաց Լ. Ղարախանյանը:
Նա նշեց, որ Ադբեջանի կողմից այսօր երկու ուղղությամբ է արշավ տարվում՝ մի կողմից ուղղակի ոչնչացում են հուշարձանները, վտանգված են քաղաքական արժեք ներկայացնող հուշարձաններ, երկրորդ՝ հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական:

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ գիտական, պատմական նյութ, ուղղակի պետք է ճիշտ, գրագետ քարոզվի, բոլոր տեղեկատվական հարթակները օգտագործվեն, որպեսզի կարողանանք  փրկել  վտանգից: Դեկտեմբերի 21-ին նախատեսված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  խմբի այցը Արցախ մոնիտորինգի համար, բայց Ադրբեջանը խաթարել է»,- ասաց նախարարը: 

Լ. Ղարախանյանի խոսքով, սա էթնոցիդ է, մեր ինքնությանը ուժեղ հարված է հասցվում:
«Այսօր սկսվել է երկրորդ եղեռնը՝ եղեռն եղեռնից հետո: Տարբեր ճանապարհներով՝ և խաղաղապահների միջոցով, և ԱԳ խողովակներով, և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք հասնել արդյունքի, բայց դեռևս չկա սաստող, միջազգային կառույցների կողմից կոնկրետ քայլեր, առարկայական, շոշափելի արդյունք մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու համար չկա»,- ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարը:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search