Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքը պատերազմի օրերին վնասվել է և վերանորոգման կարիք ունի:
Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ շենքի դիմային, ինչպես նաև պատուհանների հայելիները ջարդվել են, իսկ դռները, առաստաղները, հատակը, ինչպես նաև մեկ դաշնամուր վնասվել են բեկորներից:
Նրա խոսքով՝ դպրոցում դասերը վերսկսել են 2020 թվականի դեկտեմբերի 1-ից: «Պատերազմից առաջ դպրոցի աշակերտների թիվը 550 էր, իսկ այժմ՝ մոտ 500: Դպրոցում գործում է լարային, փողային, ժողովրդական, վոկալ, դաշնամուրի և թեորիայի բաժիններ:
ԱՀ վերահսկողությունից դուրս տարածքների երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների մի մասն այցելում է մեր կրթօջախ: Դպրոցի շենքի առաջին հարկում տեղակայված է Հադրութի երաժշտական դպրոցը»,- մասնավորապես ասել է Ա. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ դպրոցը երաժշտական գործիքներով բավարարված է: