«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում կառուցվում են 130 փայտե առանձնատներ:
Կարմիր շուկա համայնքում կառուցվում են փայտե առանձնատներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինաշխատանքներն իրականացնող «Հիմնաքար» ՍՊ ընկերության աշխղեկ Արմեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ առանձնատները համապատասխանում են բոլոր չափորոշիչներին:
« Արցախի տարածքի համար շատ լավ տներ են: Ձմեռային շրջանում քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա ծախսելով՝ նորմալ ջերաստիճանը կապահովվի: Առանձնատների կառուցման աշխատանքներն իրականացնում են համապատասխան մասնագետները՝ տեղացիներին բացատրելով և սովորեցնելով բոլոր նրբությունները»,- մասնավորապես ասել է Ա. Վարդանյանը: