Artsakhpress

Հասարակական

Արցախում մեկնարկել են «Sputnik V»-ի պատվաստումները. գործընթացը ներկայացնում են մասնագետները

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ընթանում է նոր կորոնավիրուսային (COVID-19)-ի դեմ վարակը կանխարգելող ռուսական «Sputnik V»-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացը։

Արցախում մեկնարկել են «Sputnik V»-ի պատվաստումները. գործընթացը ներկայացնում են մասնագետները

Արցախում   մեկնարկել  են   «Sputnik V»-ի  պատվաստումները. գործընթացը ներկայացնում են մասնագետները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահներն  Արցախին   տրամադրել   են  15000 դեղաչափ պատվաստանյութ, որով    կպատվաստվեն  7500   քաղաքացի:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ իմունականխարգելման աշխատանքները մեծ դեր են խաղում բնակչության առողջության պահպանման գործում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատվաստումների  իրականացման   արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր  հիվանդների  նվազում  և  մահացության  դեպքերի  բացառում:  Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան  և  բարձր  տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ  ունեցող  անձինք, սոցիալական  պաշտպանության հաստատությունների  բնակիչները  և  աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցներ: Ցանկացողները նախապես պետք է գրանցվեն Ստեփանակերտի պոլիկլինիկական բաժանմունքում, մանկական հիվանդանոցում»,- մասնավորապես ասել է Օ. Հարությունյանը՝  տեղեկացնելով, որ   ապրիլ  ամսվա  ընթացքում     պատվաստում  է  ստացել   15  քաղաքացի, իսկ   մայիսի   4-ի  դրությամբ՝  74:

Նա նշել է, որ, ելնելով իրավիճակից, հետագայում պատվաստումը կարող է պարտադիր դառնալ:

Օ. Հարությունյանը նշել  է նաև, որ կորոնավիրուսի   պատճառով  ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 21 հիվանդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով հանրապետությունում գրացվել է 30 մահվան դեպք:

Բնութագրությունը հասանալի չէ

Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի տեղեկացմամբ՝ այսօր արդեն 10 քաղաքացի պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով:

«Պատվաստումից հետո քաղաքացիները 30 րոպե մնում են հիվանդանոցում, այդ ընթացքում մենք հետևում ենք, որպեսզի նրանց մոտ ի հայտ չգան ալերգիկ ռեակցիա, ջերմություն, ճնշման տատանումներ, որից հետո կարող են հանգիստ տուն գնալ: Որևէ բողոք կամ խնդիր մինչ այժմ չի եղել:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Այն անձինք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով պատվաստում կարող են ստանալ միայն 3 ամիս անց: Ի դեպ, պատվաստում կատարելու համար նախապես 3 օր քաղաքացին չպետք է ալկոհոլ օգտագործի: Պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով, առաջինը ստանալուց հետո երկրորդը ստանում է 21 օր անց: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Sputnik V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ»,- մանրամասնել է Մ. Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի խոսքով՝ Արցախի բնակչության գրեթե մեծ  մասը վարակվել է կորոնավիրուսով, և այս պատվաստումն այն միջոցն է, որով կկանխարգելվի այդ հիվանդության տարածումը:

«Պատվաստումից 42 օր անց քաղաքացին նոր իմունիտետ է ձեռք բերում, որը մեկ տարի շարունակ չի թողնում վարակվել այդ հիվանդությամբ: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որպեսզի պատվաստվեն և չվարակվեն «COVID-19»-ով»,- ավելացրել է Զ. Մաղաքելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

63֊ամյա Ելիզավետա Գերոյանը, ով այսօր պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով, մեզ հետ զրույցում ասել է, որ նա վարակվել էր կորոնավիրուսով:

Քաղաքացին խորը ուսումնասիրություն է կատարել պատվաստանյութերի վերաբերյալ և որոշել է պատվաստվել «Sputnik V» պատվաստանյութով՝ խուսափելով հիվանդության կրկնումից:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատվաստումների ընթացքին հետևել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search