Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  կառավարության որոշմամբ հիշարժան օրերի առթիվ սահմանված՝ սոցիալական որոշակի խմբերի պատկանող անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության այն վճարումների գործընթացը, որոնք անցյալ տարի չեն տրամադրվել:

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական  և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Ըստ այդմ՝ միաժամանակ կվճարվեն  դեկտեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ 2020 թվականին չվճարված, ինչպես նաև  ընթացիկ տարվա համար՝ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տրամադրվող աջակցությունները:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչները տվյալ դրամական օգնությունը կստանան Արցախբանկի մասնաճյուղերից, որի համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Հայաստանում և Արցախում գործող մասնաճյուղ՝ իրենց նախընտրությամբ:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search