Ամերիկացի սենատոր Թամի Դաքուորթը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ավելի մեծ ճնշում գործադել Թուրքիայի վրա՝ Սիրիայի քրդերի նկատմամբ «իր չարագործությունները զսպելու» համար:
Ամերիկացի սենատորը Բայդենին կոչ է արել Սիրիայի քրդերի հարցով մեծացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ
Ըստ նրա` Անկարան պետք է կատարի որպես ՆԱՏՕ-ի անդամ իր ստանձնած պարտավորությությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելով միջազգային բախումները։
«Ամերիկան վերադարձել է և դիվանագիտությունը կրկին մեր արտաքին քաղաքականության կենտրոնում է», - ասել է դեմոկրատ սենատորը։
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող զինված խմբավորումների միջև առկա տարբերությունները երկար ժամանակ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածության պատճառ են դարձել։ Անկարան «Ժողովրդի պաշտպանության ուժերը» ընկաում է որպես «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թև, որի դեմ պայքարում է դեռևս 1984 թվականից։
Միացյալ Նահանգների նոր վարչակազմի իշխանության գալով` վերահաստատվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի աջակցությունը քրդական ուժերին։
Սենատորը քննադատել է նաև Թրամփին՝ 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուիս-արևելքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը խրախուսելու համար և նշել, որ այդ քայլը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ վտանգելով տասնյակ հազարավոր բնակիչների և վնաս հասցնելով ԱՄՆ-ի հեղինակությանը։
«Մենք պետք է վերականգնենք վստահությունը մեր դաշնակիցների և գործընկերների մոտ՝ մեր ազգային նպատակներին հասնելու համար», - նշել է սենատոր Թամի Դաքուորթը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիա ռազմական ներխուժումը ստացել է «Խաղաղության գարուն» անվանումը և սկսվել 2019 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայի սահմանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց օրեր անց: Հարձակումն ավարտվել է 9 օր անց այն բանից հետ, երբ Թուրքիան համաձայնագրեր է կնքել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դուրս բերելու վերաբերյալ։