Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա հնարավոր ռիսկերը

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կայացրեց կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և հաջորդ բյուջետային տարում Ադրբեջանին տրամադրել ուղիղ ռազմական օգնություն (security aid):

Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա հնարավոր ռիսկերը

Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա հնարավոր ռիսկերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 907-րդ բանաձևն  ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է դեռ 1992թ.՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով, և այն ԱՄՆ կառավարությանն արգելում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պետական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տիպի շրջափակումների և ուժի կիրառման հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։
Ադրբեջանի տարածքով Աֆղանստան բեռների տարանցման հարցում Բաքվի համաձայնությունը ստանալու համար՝ 2001թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բանաձևում՝ թույլատրելով ԱՄՆ նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումը Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: 
Ադրբեջանին ռազմական օգնությունը տրամադրվել է հետևյալ հիմնական ծրագրերի շրջանակներում՝
  • նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացում,
  • գործընկերների կարողությունների զարգացում, հատկապես՝ հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների ոլորտում,
  • ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերում,
  • հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրեր:
Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:
 44-օրյա պատերազմը, որը շատ առումներով աննախադեպ էր, էականորեն փոխեց մեր տարածաշրջանի և տարածաշրջանային մարտահրավերների ընկալումները ողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բավական խնդրահարույց է, որ ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը շարունակում է իր նախորդների գործելաոճը՝ որոշում կայացնելով ռազմական աջակցություն տրամադրել բացահայտ ագրեսորին: Ավելին, այդ որոշումը բավական հակասական է նաև Բայդենի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունների համատեքստում: Պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերին, նախագահի թեկնածու Ջ. Բայդենը Դ․ Թրամփի վարչակազմին կոչ է արել չկասեցնել 907-րդ բանաձևը և ապահովել դրա ամբողջական իրականացումը: Բացի այդ, Բայդեն-Հարիս թիմը հայկական հարցերի վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ պարտավորվել էր «վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը՝ համոզվելու, որ այն չի օգտագործվում հարձակողական միջոցների համար»:
Բայդենի կայացրած որոշումը չի տեղավորվում նաև նրա վարչակազմի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում հռչակած առաջնահերթությունների, մասնավորապես՝ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության սկզբունքի շրջանակներում: Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման որոշումը կայացվեց մի իրավիճակում, երբ Բաքուն բացահայտ խախտում է իր ստանձնած պարտավորությունները՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, նրանց ենթարկում է կտտանքների, ոմանց անգամ զրկելով կյանքից,  խրախուսում է պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ գործած զինվորականներին և բացում է հայատյացության մարմնացում հանդիսացող «ռազմական ավարի պուրակ»: Բավական կարևոր է, որ մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումները չվրիպեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ուշադրությունից, քանզի կարող են դառնալ վատ նախադեպ և օրինակ այլ երկրների համար։
Նշենք, որ ամերիկյան կողմը տրամադրվող աջակցությունը ներկայացնում է որպես ոչ թե «ռազմական», այլ «հակաահաբեկչական» բնույթի օգնություն: Նման փաթեթավորումը նույնպես հարցեր է առաջացնում, քանզի ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան զբաղված էին ահաբեկչության բացահայտ հովանավորմամբ՝ Արցախ տեղափոխելով մեծ թվով սիրիացի վարձկանների: Այս ամենը մի քանի անգամ հրապարակայնորեն արձանագրել են միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և առնվազն տարակուսելի է, որ «հակաահաբեկչական պայքարի» համար նախատեսված օգնություն կարող է տրամադրվել մի երկրի, որն օգտվում ահաբեկիչների ծառայություններից։
Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ 907-րդ բանաձևի սահմանափակումների շրջանցման համար սահմանված է հստակ պայման, որ տրամադրվող օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի բանակցային գործընթացին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Սակայն, գործնականում անտեսվում է այն հանգամանքը, որ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության մի մասի հասցեատերը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է (նրանց կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության բարձրացման և այլ ծրագրերով), որն արդեն մի քանի տարի է ծառայություն է իրականացնում նաև Հայաստանի սահմանին: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զոհերի ցանկում քիչ չեն Ադրբեջանի սահմանապահ ծառայության  զինծառայողները, ինչը ապացուցում է, որ այն ակտիվորեն ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Հաշվի առնելով այս իրողությունները՝ միանշանակ կարելի է պնդել, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը չի օգտագործվել կամ չի օգտագործվի Հայաստանի և Արցախի դեմ, ինչը օգնության տրամադրման համար նախատեսված պայմանի կոպտագույն խախտում է:
Ամփոփելով կարող ենք նշել, որ թեև ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը համոզմունք է հայտնել, որ տրամադրվելիք օգնությունը «չի նպաստի տարածաշրջանում հակամարտության խորացմանը», ինչի հետ բարդ է համաձայնել։ Իրականում, Արցախի դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայից հետո, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Բաքվի դրսևորած ոչ կառուցողական պահվածքի պայմաններում որևէ երկրի կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում ցանկացած տիպի համագործակցություն միմիայն նպաստելու է Ի. Ալիևի մոտ «անպատժելիության սինդրոմի» զարգացմանը՝ նրան դարձնելով առավել անկանխատեսելի և անվերահսկելի: Ուստի բավական կարևոր է, որ թե՛ Հայաստանի համապատասխան մարմինները, թե՛ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցները հնարավորինս ակտիվ աշխատեն ամերիկյան կողմի հետ՝ ընկալելի ներկայացնելով նման ռազմական աջակցության տրամադրման հնարավոր ռիսկերն ու հետևանքները՝ փորձելով հասնել 907-րդ բանաձևի լիարժեք կիրարկման։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search