Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում Արիության դաս է կազմակերպվել

Արցախի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 7-ին, կազմակերպվել է Արիության դաս՝ նվիրված մայիսյան եռատոնին:

ԱրՊՀ-ում Արիության դաս է կազմակերպվել

ԱրՊՀ-ում Արիության դաս է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ մայիսի 9-ի նախաշեմին շատ կարևոր և անհրաժեշտ է նման հանդիպումների կայացումը: Ա. Սարգսյանը նշել է, որ, չնայած Արցախյան երրորդ պատերազմից հետո այս տարի մայիսի 9-ն այլ կերպ է ընկալվում, սակայն պետք է հաղթահարել բոլոր դժվարությունները և կրկին հաղթանակներ տոնել: «Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Արցախի մայր բուհը տվել է 24 զոհ , ունի 2 անհայտ կորած: Բուհում ստեղծել ենք հուշատախտակ և այս պահին աշխատում ենք «Անկախության նվիրյալները» գրքի հրատարակման ուղղությամբ: Ինչպես նախորդ պատերազմներում, այս անգամ ևս բուհի ուսանողները ակտիվ մասնակցություն ունեցան հայրենիքի պաշտպանության գործում»,- մասնավորապես ասել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմների ընթացքում անմահացած հերոսների հիշատակը: Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ հայ ժողովուրդն ապրում է պատմական ծանր ու դժվար ժամանակներ, սակայն բոլոր կորուստներով ու տառապանքներով հանդերձ հայը պարտավոր է ապրել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Համազգային ու պետական գործունեության վերճշտման ժամանակներն ենք ապրում, և այդ վերճշտումներով ու հեռահար ծրագրերով մենք հասնելու ենք նոր վերածննդի: Սա է մեզ պատգամում մեր փառավոր մայիսը: Ես չեմ հրաժարվում մայիսի 9-ից և չեմ ուզում որևէ մեկը հրաժարվի: Մենք ունեցանք մայիսի 9-ը, որովհետև ունեցանք հայ ժողովրդի ուժերի լարում,որն այս անգամ չկար: Հայրենիքի փրկության միահամուռ գիտակցված կամքը կար, կյանքի ու կռվի պատերազմում էլ կար: Մայիսի 9-ին հաղթել ենք, որովհետև ազգովի բանակ էինք դարձել. այն ժամանակ էլ անդառնալի կորուստներ ենք ունեցել , բայց մեզ սփոփել ենք, որովհետև կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը և պատմական հայրենիքը: Հիմա էլ կան մարդկային և տարածքային մեծ կորուստներ, բայց մենք պետք է զսպենք այդ կորստի ցավը մեր մեջ և առաջ գնանք: Հայ միտքն ու ոգին՝ կորստի ու պարտության ցավը զսպած , պիտի գնան անձնական և ազգային ինքնահաղթահարման: Պետք է դուրս գանք «ես»-ի մասնավորի նկրտումների սահմաններից և գնանք «մենք»-ի, որը կլինի մեր փրկության միակ ճանապարհը: Մենք դատապարտված ենք ապրելու բարբարոս կեցվածք ունեցող, մեկդարյա պատմություն ունեցող, բայց քաղաքակրթական արժեքները ոչնչացնող և նենգափոխող ադրբեջանցիների կողքին: Արցախի մոտ 2000 հուշարձաններ գտնվում են թշնամու կողմից օկուպացված տարածքներում, ինչպես նաև 20.000 թանգարանային նմուշներ: Մենք պետք է դիմակայենք թշնամու հակահայկական և հակաքրիստոնեական պատերազմին»,- մասնավորապես ասել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը, դերին, նշանակությանը, Շուշիի ազատագրմանը և հայկական բանակի ստեղծմանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով այս տարվա մայիսի 9-ին՝ Ն. Մկրտչյանն ասել է. «Այս տարի Եռատոնը նշում ենք 44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունների պայմաններում: Մայիսի 9-ը շարունակում է մնալ Եռատոն, քանի որ Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողությունը Շուշիի նկատմամբ չի նսեմացնում 1992 և 2021 թվականներին պաշտպանության բանակի մարտիկների կատարածի արժեքը: 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՀ ՊԲ-ն մարտնչել է, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, Պակիստանի և միջազգային ահաբեկչական դաշինքի դեմ, որոնց ռազմատեխնիկական աջակցություն են ցուցաբերել Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլք: Բոլոր հաշվարկների համաձայն՝ հակառակորդի ռազմատեխնիկական առավելությունն այնքան մեծ էր, որ պատերազմի 5-րդ օրը պետք է կատարած լինեին իրենց խնդիրը: Սակայն նշված ժամանակահատվածում թշնամուն չի հաջողվել արձանագրել նշանակալի հաջողություն: Պատերազմական գործողություններին ներգրավվել են թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այս պայմաններում թշնամին կրել է այնքան մեծաթիվ կորուստներ, որ ստիպված է եղել համաձայնվել կրակի դադարեցման ռուսական առաջարկին: Նրա կենդանի ուժի  կորուստը համեստ հաշվարկներով գերազանցում է 20.000-ը: Ինչպես մեր հերոսական նախնիները, այնպես էլ մերօրյա մարտիկնեը դիմակայել են թշնամու՝ մինչև ատամները զինված հրոսակախմբերին: Ծավալվել են արյունահեղ մարտեր ամեն մի թիզ հողի համար: Թշնամին չէր մտածել, որ մեր մարտիկները կպայքարեն մինչև վերջ»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search