Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը:

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով  Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:
«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», - գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:
Greek City Times-ը նշում է, որ  սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կողմ են արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search