Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն դոլար հումանիտար օգնություն տրամադրել Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար:

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն դոլար հումանիտար օգնություն տրամադրել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն դոլար հումանիտար օգնություն տրամադրել Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Քրիս Սմիթն այս օգնությունը կենսական է համարել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերի համար, փոխանցում է  1lurer.am լրատվական կայքը:
Քրիս Սմիթը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ սիրիացի վարձկանների հավաքագրումն ու ֆինանսավորումը, որոնք Արցախի պատերազմում պայքարել են Ադրբեջանի կողմից:
Հանրապետական կոնգրեսականն իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին ռազմական ցանկացած օժանդակություն ցուցաբերելը:
«Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել 200 հայ ռազմագերիներին»,- գրել է Քրիս Սմիթը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search