Artsakhpress

Հասարակական

Ասկերանում մեքենան կողաշրջվել է գետի մեջ

Մայիսի 8-ին Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել:

Ասկերանում մեքենան կողաշրջվել է գետի մեջ

Ասկերանում մեքենան կողաշրջվել է գետի մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը: 
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և ջրի մեջ կողաշրջվել: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն:
Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին, ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search