Artsakhpress

Սփյուռք

Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։

Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։

Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Առաջին իսկ հնչյուններից հուզված Ֆիորին տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։

Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։

Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։

«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։

Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․

«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։

Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search