Այսօր Երկրապահի օրն է։
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է
2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։
ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ:
Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը և այլն:
Նյութի աղբյուր՝ 1lurer.am: