Artsakhpress

Հասարակական

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշենում, կոոպերատիվ տնտեսություններ Սոսում և Ճարտարում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ:

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշենում, կոոպերատիվ տնտեսություններ Սոսում և Ճարտարում

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշենում, կոոպերատիվ տնտեսություններ Սոսում և Ճարտարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Ճարտար քաղաքում Նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակում անվտանգության ապահովմանն ու ապագային առնչվող հարցեր։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը լուծում է անվտանգային խնդիրները՝ համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը, իսկ երկրի իշխանությունների օրակարգի կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական ճանապարհով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Ճարտարում առաջիկայում նախատեսվում է ստեղծել կոոպերատիվ տնտեսություն, որը, ապահովելով ոլորտի բոլոր տնտեսվարողների համատեղ գործունեությունը, կխթանի գյուղատնտեսության զարգացումը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետությունը ոլորտի համար նախատեսում է աջակցություն երեք ուղղություններով՝ այգեգործություն, բանջարաբուծություն և ջերմոցային տնտեսություններ։ Բացի դրանից, Ճարտարում շուտով կկառուցվեն խմելու և ոռոգման համար նախատեսված խոշոր ջրավազաններ, ինչպես նաև խմելու ջրի նոր ներքին ցանց։
 
Սոս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է վերջին պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին, երախտագիտություն հայտնել նրանց հարազատներին և նշել, որ զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտապես լինելու են պետության հատուկ հոգածության ներքո։ Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը նախատեսում է տեղադրել մոտ 10 արագ հավաքվող առանձնատուն՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար։ Անդրադառնալով համայնքի տնտեսական զարգացմանը՝ նախագահը հայտարարել է, որ, ինչպես Ճարտարի, այնպես էլ Սոս և հարակից գյուղերի համար ևս կստեղծվի կոոպերատիվ տնտեսություն, որը կապահովի ողջ ենթաշրջանի գյուղատնտեսական զարգացումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Ճարտարի և Սոսի օրինակով առաջիկայում նմանատիպ ծրագրեր կիրականացվեն նաև այլ համայնքների համար։
 
Մաճկալաշենում Արայիկ Հարությունյանն այցելել է համայնքի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին։ Այնուհետև նախագահը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել անվտանգային, սոցիալական և տնտեսության զարգացման հետ կապված խնդիրներն ու ներկայացրել իր՝ ապագայի հետ կապված տեսլականը։ Մասնավորապես, նախագահը նշել է, որ շուտով համայնքում ստեղծվելու է նոր թռչնաֆաբրիկա, որը գյուղի ավելի քան 50 տնային և փոքր ֆերմերային տնտեսություններին հնարավորություն կընձեռնի մասնակցել դրա արտադրական գործունեությանն ու ունենալ եկամտի կայուն աղբյուր։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search