Artsakhpress

Հասարակական

Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)

Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-հաղորդմամբ՝ մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում  մատուցվել է ոգեկոչման կարգ, կայացել է ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի, որը տանում էին զինվորականները:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Խաչերթին են միացել նաև արցախցի ուսանողներ և պատանիներ՝ Արցախյան պատերազմում նահատակված հայ զինվորներին իրենց երախտագիտությունը արտահայտող պաստառներով :
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:
Բնութագրությունը հասանալի չէ
Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:
«Ինչպես ասում է Սուրբ Գիրքը, հույսը երբեք չի ամաչեցնում:Այս օրերին, ապրելով Արցախում և Մայր հայրենիքում, տեսնում ենք, որ փոթորկալից է մեր հոգին և միտքը: Պետք է խաղաղեցնենք ու խաղաղ հոգով կարողանանք ապահովել վաղվա մեր խաղաղությունը՝ մեր մեջ ունենալով Աստծուն:Ուստի ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ՝ մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ,որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Բնութագրությունը հասանալի չէ «Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը խաչերթն անհրաժետություն համարեց՝ հոգեպես վերածնվելու և ներքուստ վերակազմավորվելու ու վերաիմաստավորվելու տեսանկյունից: «Պատմականորեն ծանր ժամանակահատված ենք ապրում, բայց մենք պարտավոր են և պետք է կորուստներին ու տառապանքներին դիմակայելով ազգանպաստ, հեռահար ու նոր ծրագրեր մշակենք և առաջ գնանք»,-ասաց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այդ է թելադրում մայիսի 9-ի խորհուրդը:
Բնութագրությունը հասանալի չէ
Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search