Artsakhpress

Հասարակական

Արցախցի 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտում կայացած բացօթյա ստեղծագործական միջոցառմանը

Արցախցի մանուկներն ու պատանիները՝ մայիսի 9-ի առթիվ, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում ներկայացրեցին իրենց ձեռագործ աշխատանքներն ու մասնակցեցին բացօթյա ստեղծագործական՝ «Նաղաշ» միջոցառմանը:

Արցախցի 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտում կայացած բացօթյա ստեղծագործական միջոցառմանը

Արցախցի 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտում կայացած բացօթյա ստեղծագործական միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակից երեխաներն ազատ ստեղծագործական թեմայով միջոցառմանն ներկայացրեցին մասնավորապես հայկական ազգային ու արցախյան թեմատիկայով գործվածքներ,փայտի վրա կատարված փորագրություններ, ջրաներկ աշխատանքներ:
Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Նաղաշ» պատասխանատու, համակարգող Լուսինե Գասպարյանը նշեց, որ երեխաների ստեղծագործական գործընթացում կենտրոնական թեմաներից է Կենաց ծառը՝ որպես ապագայի խորհրդանիշ:
«Միջոցառմամբ՝ հարթակ ենք ստեղծել երեխաների համար, որպեսզի փորձենք նրանց մի պահ կտրել առօրյայից և  տանենք՝ դեպի արվեստի գեղեցիկ աշխարհ»,-ասաց Գասպարյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բացօթյա ստեղծագործական ծրագրին և ձեռագործ ու ջրաներկ աշխատանքների ցուցահանդեսին մասնակցում էին, ընդհանուր առմամբ մոտ 300 երեխաներ՝ Ստեփանակերտից, շրջկենտրոններից և գյուղական բնակավայրերից և Արցախում գործող մանկապատանեկան ստեղծագործականկենտրոններից ու դպրոցներից:  
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search