Artsakhpress

Տնտեսական

ՀՀ միգրացիոն համակարգը կարող է դիմակայել իր մարտահրավերներին. Գագիկ Եգանյան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական գործակալության (ՏԿԱԻՆ) պետ Գագիկ Եգանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով միգրացիոն հարցերի, ասում է, որ Հայաստանը նույնպես ապաստան է տրամադրում այլ երկրների քաղաքացիների:

ՀՀ միգրացիոն համակարգը կարող է դիմակայել իր մարտահրավերներին. Գագիկ Եգանյան

ՀՀ միգրացիոն համակարգը կարող է դիմակայել իր մարտահրավերներին. Գագիկ Եգանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ նրա՝ Հայաստանում միգրացիոն համակարգը կենսունակ է և կարող է մարտահրավերներին դիմակայել:

«Ուկրաինայի հարավում պատերազմական գործողությունների պատճառով այդ երկրից շուրջ 150 քաղաքացի է դիմել մեզ: Եկածներից բոլորը չէ, որ ազգությամբ հայեր են, նրանց մեջ կան նաև ազգությամբ ուկրաինացիներ և ռուսներ: Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանն ընդունում է ապաստան հայցողների, որոնք Հայաստանը դիտում են որպես իրենց պաշտպանության համար հուսալի երկիր»,-ասաց Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ դեռևս 2002 թվականին իրաքյան ճգնաժամի ժամանակ եղել են 1000-ից ավելի ապաստան հայցողներ:

«Պրակտիկան ցույց տվեց, որ համակարգը կենսունակ է և կարող է այդ ծագած մարտահրավերներին դիմակայել և այդ վիճակում հայտնված մարդկանց մեր օրենսդրությամբ նախատեսված երաշխիքները և պաշտպանության միջոցները տրամադրել»,- նշեց նա՝ շարունակելով, որ ապաստանի կայացման ոլորտում հաջորդ հանգրվանը 2005-2006 թվականների իսրայելա-լիբանանյան ճգնաժամն էր, երբ հակամարտող երկու երկրներից էլ Հայաստանն ունեցել է ապաստան հայցողներ:

Գագիկ Եգանյանն ասաց, որ ապաստան հայցողների մեջ կային նաև ազգությամբ արաբներ, որոնք, հավանաբար, կարող էին իրենց հարևան երկրներում պաշտպանություն փնտրել, բայց նախընտրեցին Հայաստան գալ: Հաջորդ դեպքը 2008 թվականի օգոստոսին վրաց-օսական հակամարտությունն է, երբ Վրաստանից շուրջ 150 քաղաքացիներ Հայաստանում պաշտպանություն էին փնտրում:

«Եվ վերջապես, 2013 թվականից սկսած սիրիական ճգնաժամով պայմանավորված 1000-ից ավելի ապաստան հայցողներ ենք ունեցել: Ընդ որում, ապաստանի տրամադրման համակարգը պետության նոր գործառույթ է, գործունեության նոր ուղղություն է և այս ուղղությունում անհրաժեշտ բոլոր գործիքակազմը ներդրված է և առկա է»,- ընդգծեց նա։

Գործիքակազմ ասելով Գագիկ Եգանյանը նկատի ունի և՛ օրենսդրությունը՝ փախստականների մասով օրենքն իր ենթաօրենսդրական ակտերով, և՛ հատուկ կացարանը, որտեղ ապաստան հայցողները բնակվում են, մինչև իրենց դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:

«Կա համապատասխան հմտություններ ունեցող անձնակազմ, որը հմտացել է պարզելու համար ապաստանի համար ներկայացված հայցադիմումն իրո՞ք պայմանավորված է այդ վտանգներից խուսափելու հանգամանքով, թե՞ ուղղակի Հայաստանն ընտրում են իրենց բնակության երկիր՝ մտածելով այս ռեժիմն օգտագործել: Լինում են նաև դավանափոխ անձինք, որոնք այս պատրվակն են ներկայացնում Հայաստանում, որպեսզի իրենց պաշտպանեն: Եվ մեր խնդիրն է պարզել՝ իրոք դա այդպես է, թե ուրիշ հանգամանք կա և սա է օգտագործվում»,- տեղեկացրեց Եգանյանը:Ըստ նրա՝ ապաստանի այս համակարգը 1999-2000 թվականներից է ձևավորվել, արդեն 3000-ից ավելի դիմումներ են ընդունվել, և դիմումների հոսքը շարունակվում է:

«Ունենք դիմումներ աֆրիկյան երկրներից,  նույնիսկ հեռավոր Կուբայից ենք դիմում ունեցել: Կարելի է ենթադրել, որ անձը եթե հեռու տեղից դիմում է ապաստան հայցելու, արդեն գիտի, որ այդ երկրում այդ համակարգը գործում է: Սա ևս մի ինդիկատոր է, որ այս համակարգը Հայաստանում գործում է»,-ասաց Գագիկ Եգանյանը՝ ավելացնելով, որ ապաստանը պաշտպանության համակարգ է, որը 3 բնութագրիչներ ունի:

«Առաջին, եթե ապաստան ես տրամադրում, դա նշանակում է՝ տրամադրել ես նրան օրինական բնակության իրավունք: Երկրորդ՝ ապաստան ստացած անձին իր կամքից անկախ չես կարող վերադարձնել ծագման երկիր, պարտավոր ես պաշտպանել տվյալ երկրում իրեն սպասվող հալածանքներից կամ բռնություններից: Եվ երրորդ՝ ապաստան ստացած անձին տրամադրում ես որոշակի սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

ՏԿԱԻՆ միգրացիոն պետական գործակալության պետը շեշտեց նաև, որ պետք է միշտ հիշել, որ ապաստան հայցողներին չես կարող առաջարկել ավելի լավ պայմաններ, քան առաջարկում ես քո երկրի քաղաքացիներին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search