Artsakhpress

Ռազմական

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, միաժամանակ Ստեփանակերտ քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Սերգեյ Երեմի   Բարսեղյանին: Սերգեյ Բարսեղյանը զորակոչվել է 1943 թ. և մեկնել Ուկրաինայի 1-ին ճակատ: Նա մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը և հայրենիք վերադարձել միայն 1946 թվականին:
ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը այցելել է գերմանական օկուպացիոն ուժերից Կիևի, Վինիցի և Ժիտոմիրի ազատագրմանը մասնակցած գնդացրորդ Սերգեյ Բախշիի Արզումանյանին: Ժիտոմիրի ազատագրման ժամանակ Սերգեյ Արզումանյանը  ծանր վիրավորվել է և ավելի քան 7 ամիս հիվանդանոցում մնացել: Նա Հաղթանակի օրը դիմավորել է 1945 թվականին Նիկոլաևի ծովային ավիացիոն ստորաբաժանումում, որտեղ նրան տեղափոխել էին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Ըստ աղբյուրի, նախօրեին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցելել է 11 վետերանների, որոնք այսօր ապրում են Ստեփանակերտ քաղաքում:
«Շնորհակալության ջերմ խոսքեր հայտնելով յուրաքանչյուրին այդ սարսափելի պատերազմում տարած Հաղթանակի համար՝ նրանց նվիրել են կարմիր մեխակների ծաղկեփնջեր և հանձնել ռուս խաղաղապահների պատրաստած հուշանվերներ: Բացի այդ, յուրաքանչյուր վետերան անակնկալ նվեր է ստացել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երգի-պարի անսամբլի արտիստներից՝ նրանց համար ակորդեոնի նվագակցությամբ կատարվել են պատերազմի տարիների երգեր»,- ասված է հաղոդրագրությունում։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search