Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Արցախում վերսկսվում է դպրոցաշինության ծրագիրը:
Հայ կրթական հիմնարկությունն Արցախում վերսկսում է դպրոցաշինության ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը:
Նա նշել է, որ իրենց կառույցն Արցախում գործունեություն է ծավալում՝ սկսած 2000 թվականից: «Առայսօր Հայաստանում, Արցախում և Ջավախքում մենք կառուցել ենք 201 դպրոց, ընդ որում՝ 59֊ը միայն Արցախում: Ցավոք սրտի, Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով 31 կրթօջախ մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս պահին քննարկումներ են իրականացվում Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի դպրոցի հարցով: Արցախում նաև օժանդակել ենք մոտ 10 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացմանը, որոնցից, սակայն, հինգն է մնացել մեր վերահսկողության տարածքում»,- ավելացրել է Ա. Հարոյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Արցախում կրթական մակարդակը բարձր պահելու համար: