Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի
Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: