Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության ծրագրով 909 հարկ վճարողների բանկային հաշիվներին փոխանցվել է շուրջ 258,7 մլն դրամ գումար:
Պետաջակցության ծրագրով Արցախի 909 հարկ վճարողների ավելի քան 258 մլն դրամ է փոխանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝հավելելով, որ շարունակվում է ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման գործընթացը:
Պետեկամտուների կոմիտեն բոլոր տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է պետական աջակցությունից օգտվելու համար օրենքով սահմանված ժամկետում ներկայացնել եկամտային հարկի հաշվարկներն ու նույն ժակետում կատարել վճարումները: