Artsakhpress

Սփյուռք

Պետքարտուղարության արձագանքը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի պահանջներին

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի նամակին: Էնթոնի Բլինքենի ղեկավարած կառույցը չի արձագանքել Կոնգրեսի ավելի քան 100 անդամի բարձրացրած վեց հատուկ քաղաքական առաջնահերթություններին:

Պետքարտուղարության արձագանքը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի պահանջներին

Պետքարտուղարության արձագանքը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի պահանջներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պետքարտուղարությունը չի  անդրադարձել ավելի քան 200 հայ ռազմագերիների վիճակին, որոնց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել անազատության մեջ: Հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակում անուշադրության են մատնվել հետևյալ վեց առաջնահերթությունները՝

1) Ռազմագերիներ. երկկուսակցական հայկական հարցերով հանձնախմբի նամակում շեշտվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ազատել հայ ռազմագերիներին և բերման է ենթարկել խաղաղ բնակիչներին:

Պետքարտուղարության նամակում անդրադարձ չկա Կոնգրեսի մտահոգությունը հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ և չի նշվում նրանց վերաբերյալ խնդրի մասին: Պետքարտուղարության պատասխանում նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զինված գործողությունների դադարեցումը: Կառույցը նշել է, որ Վաշինգտոնը կարևոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ, կայուն և բանակցված քաղաքական կարգավորումը, ինչպես նաև հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծումը:  Ըստ ԱՄՆ արտաքին գերատեսչության՝  Կովկասում Վաշինգտոնի համապարփակ արտաքին քաղաքականությունը ներառում է ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ժողովրդավարական արժեքների արտացոլումը: 

Ըստ կոնգրեսականներին ուղղված պատասխան նամակի՝ Բայդեն-Հարիս վարչակազմը պաշտպանում է այն գաղափարը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանգուցային դերակատարում  ունի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ն կողմերին կրկին հորդորել է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ և բանակցել հակամարտության համապարփակ հանգուցալուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառում, մասնակից երկրների տարածքային ամբողջականության պաշտպանություն և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքի հարգում: 

2) Ադրբեջանական և թուրքական ագրեսիա. հայկական հարցերով հանձնախմբի նամակում նշվում էր, որ ադրբեջանական և թուրքական ուժերն են նախաձեռնել 2020 թ. սեպտեմբերի 27-ի հարձակումը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 5000 մարդ, իսկ ավելի քան 100000 հայ բռնի տեղահանվեց Արցախից:

Պետքարտուղարությունը Բաքուն և Անկարան չի ճանաչել որպես ագրեսորներ: Պատասխան նամակում նշվում է. «Վարչակազմը քննադատում է Թուրքիայի կառավարության պահվածքը, որը մտահոգություն է առաջացնում, և Թուրքիային կոչ անում համապատասխանեցնել գործողությունները սեփական օրենսդրության և միջազգային պարտավորությունների հետ՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից: Վարչակազմը երկկողմ օրակարգ է վերադարձնում մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության հարցերը: Միաժամանակ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հետաքրքրությունը համընկնում է ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայի հակամարտության հանգուցալուծման և տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցում»: Պետքարտուղարությունը նամակում կարևոր է համարել «Թուրքիային խարսխված պահել անդրատլանտյան համագործակցությանը և ՆԱՏՕ-ի հետ դաշինքին, այլ ոչ թե ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նրան ավելի մոտ կմղեն դեպի Ռուսաստան և Չինաստան»: 

3) ԱՄՆ-ի մարդասիրական օգնություն. հայկական հարցերով հանձնախմբի նամակում կոչ էր արել ԱՄՆ-ին «լուրջ պարտավորություններ ստանձնել» Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, օգնել նրանց վերականգնելու իրենց համայնքներն ու կյանքը: Հայկական հարցերով հանձնախմբի հաջորդ նամակում կոչ է արվում տրամադրել առնվազն 100 մլն

Պետքարտուղարությունը Կոնգրեսի կոչերին ի պատասխան առաջարկել է 5 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ հայ և ադրբեջանցի տուժած բնակչությանն աջակցելու համար:

4) 907-րդ  բանաձև.  հայկական հարցերով հանձնախումբը նամակում աջակցել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ կետի կիրառմանը, որով արգելք է սահմանվում Ադրբեջանին զենքի վաճառքի հանդեպ, եթե վերջինը հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Պետքարտուղարությունը չի նշել, որ Սպիտակ տունը պաշտոնապես հրաժարվել է կիրառել 907-րդ բանաձևը, նաև չի պատասխանել Կոնգրեսի մտահոգություններին՝ Բաքվին ԱՄՆ օգնությունը դադարեցնելու վերաբերյալ:

5) Թուրքական անօդաչու թռչող սարքեր և արգելված զինամթերք. հայկական հարցերով հանձնախմբի նամակում մատնանշվում է, որ Ադրբեջանն օգտագործել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև Բաքվի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորի զինամթերքի ապօրինի օգտագործումը:

Պետքարտուղարության պատասխան նամակում  անդրադարձ չի կատարվել Կոնգրեսի մտահոգությանը Ադրբեջանի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորական զինամթերքի ապօրինի օգտագործման կապակցությամբ և չի արձագանքել ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ օրենսդիրների մտահոգությանը:

6) Օտարերկրյա վարձկաններ. հայկական հարցերով հանձնախմբի նամակը նշում է Թուրքիայի աջակցությունը ստացող օտարերկրյա վարձկաններին՝ Ադրբեջանում տեղավորելուն: Նրանց մեծ մասը կապ ունի միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ:

Պետքարտուղարության նամակում չի անդրադարձել նաև Կոնգրեսի այդ մտահոգություններին:

2021 թվականի մայիսի 6-ի պետքարտուղարության նամակը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական հարցերով օգնականի պաշտոնակատար Նազ Դուրակօղլուն: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search