Artsakhpress

Հասարակական

Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը նամակ է հղել ՌԴ նախագահին

Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների վերադարձին աջակցելու խնդրանքով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը նամակ է հղել ՌԴ նախագահին

Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը նամակ է հղել ՌԴ նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես ՀԿ-ից փոխանցեցին «Արցախպրես» լրատվական գործակալությանը նամակում մասնավորապես ասված է.
 
«Հարգարժա ՛ն Վլադիմիր Վլադիմիրի
 
Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու անկեղծ խոնարհումը Ձեր միջնորդական ջանքերի համար, որոնց շնորհիվ դադարեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը։
Մենք հավատացել ենք, հույս ենք փայփայել և վստահ էինք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը Ձեր բարձր հովանու ներքո անպայման ի կատար է ածվելու։ Սակայն, ցավոք սրտի, մինչև այսօր մեր հարազատները գտնվում են գերության մեջ, և հայտնի չէ, թե ինչ վիճակում։
Շատ ենք խնդրում ու հույս ունենք, որ այս հարցի լուծումը Դուք կվերցնեք Ձեր անմիջական վերահսկողության տակ և կապահովեք մեր հարազատների պաշտպանությունն ու շուտափույթ վերադարձը տուն»։
Նամակը ստորագրել են միության նախագահ Վերա Գրիգորյանը և կառույցի մի խումբ անդամներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search