Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես. այսօր թանգարանների միջազգային օրն է

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 18-ին, թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության թանգարաններում կազմակերպվում են «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրով միջոցառումներ:

Ստեփանակերտում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես. այսօր թանգարանների միջազգային օրն է

Ստեփանակերտում   բացվել  է  «Արցախյան  ազգագրություն» թեմայով  ցուցահանդես. այսօր   թանգարանների  միջազգային  օրն  է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Միջոցառումների շրջանակներում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես և «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած թանգարանների և թանգարանային արժեքների անհայտ ճակատագիրը» թեմայով դասախոսություն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասել է, որ յուրաքանչյուր թանգարան իր ցուցադրությունը ներկայացնում է իր նախասիրություններից և հնարավորություններից ելնելով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս տարի մենք կազմակերպել ենք «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես: Արցախահայությունը, հանդիսանալով հայ ժողովրդի անբաժանելի մասնիկը, այս գողտրիկ երկրամասում ստեղծել է ուրույն կացութաձև, որն աչքի է ընկնում իր առանձնահատկություններով. ամենագլխավորն այն է, որ հազարամյա իր գոյության ընթացքում կարողացել է իր էթնիկ նկարագիրը պահպանել անաղարտ: Յուրաքանչյուր ժողովրդի մասին գաղափար կազմելու համար նախ և առաջ պետք է ուսումնասիրել ազգագրությունը՝ ծանոթանալ վարքին, բնավորությանը, սովորույթներին, զբաղվածությանը, բարբառին, տարազին: Այս առումով Արցախն ունի շատ հետաքրքիր առանձնահատկություն»,- մասնավորապես ասել է Ժ. Առստամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ըստ մեր զրուցակցի՝ ցուցահանդեսին ներկայացված բոլոր իրերը վերաբերում են Արցախին, դրանք ժամանակի ընթացքում հավաքագրվել և խնամքով պահվել են թանգարանի ֆոնդապահոցներում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ազգագրական բնույթի միջոցառումները միշտ էլ կարևոր են, որովհետև ցուցահանդեսի միջոցով են փոխանցվում տեղեկությունները և սերունդների ազգային գաղափարախոսության, ճաշակի ձևավորումը»,- նշել է տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի շինաշխատանքների ընթացքի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ օբյեկտիվ պատճառներով կանգնեցված է գործընթացը, բայց հուսով են, որ մոտ ապագայում կունենան թանգարանի նորակառույց շենք, որտեղ կցուցադրվեն ցուցանմուշները:

Բնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կորցրած թանգարաններին՝ Ժ. Առստամյանը տեղեկացրել է, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող 12 թանգարաններ, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որտեղ պահվել են 20345 ցուցանմուշներ: Նրա խոսքով՝ պատերազմի օրերին Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի որոշ ցուցանմուշներ հավաքել և տեղափոխել են ապահով վայր:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով պատերազմից հետո զբոսաշրջիկների՝ թանգարաններ այցելելու մասին՝ տնօրենը նշել է. «Այցելությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ պայմանավորված տարածաշրջանում անկայունության հետ: Մենք զբոսաշրջիկներ ունենք աշխարհի ամենատարբեր վայրերից՝ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից: Վերջին շրջանում թանգարան են այցելում ռուս խաղաղապահ ուժերը, որոնք մեծ հետաքրքրությամբ լսում են, և նրանց թիվը գնալով ավելանում է»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search