Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում:
«Հայաստան» հիմնադրամը հանձն է առել վերանորոգել «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ:
23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակություն ինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը:
Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողների համար:
Կարևորելով այս ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն նվիրաբերել է մեծաքանակ բժշկական պարագաներ և հանձն առել իրականացնել կենտրոնի վերանորոգումը: