ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի կապակցությամբ եւ կոչ է արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով:
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կոչ են արել արգելել ցանկացած թռիչք Բելառուսի վրայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անհապաղ հետաքննել պետությունների միջեւ ազատ տարանցման ակնհայտ խախտումը եւ սպառնալիքներն ավիացիայի համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: