Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
ՀՀ կայցելի Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Յոհանես Հանին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին: