Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր, հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։
ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից: