Արցախում մայիսի 30-ից հունիսի 1-ը համերգներով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախումբը։
Առաջիկա օրերին սպասվող մշակութային միջոցառումների ցանկը. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Գանձասար Վանական Համալիրում տեղի կունենա պատարագ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»֊ի մասնակցությամբ:
Մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կկազմակերպվի հոգևոր համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ:
Հունիսի 1-ին՝ ժամը 18:30-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում կկայանա Մարտակերտի շրջանի Վանք գյուղի արվեստի դպրոցի երեխաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի կունենա եզրափակիչ համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Արցախում գործող երգչախմբերի մասնակցությամբ։