Artsakhpress

Հասարակական

Արցախում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր են իրականացվում

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը «ֆլեգբի» ցեղատեսակի երինջներ է ներկրել Ավստրիայից:

Արցախում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր են իրականացվում

Արցախում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր են իրականացվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տոհմային տնտեսությունները մատչելի պայմաններով հորթերը կտրամադրեն ֆերմերներին՝ տեղական նախիրը բարելավելու նպատակով: Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն ֆերմերները, որոնք ցանկություն կհայտնեն դրսից ներկրելու տոհմային կենդանիներ, նույնպես կօգտվեն արտոնյալ պայմաններից, և պետության կողմից կսուբսիդավորվի արժեքի 50%-ը: Պետական մեկ այլ ծրագրով՝ Արցախի կառավարությունն աջակցում է սպանդանոցներ, անասնաբուծական մթերքի վերամշակման արտադրամասեր և անասնաշենքեր կառուցողներին կամ նորոգողներին: Սուբսիդավորվում է կատարված ծախսի 15-50%-ը:

«Վերանայվել է նաև ջերմատներին տրվող աջակցության չափը: Փաստացի հիմնված նորատունկ այգիների տնկիների արժեքը կփոխհատուցվի՝ նվազագույնը սկսած կես հեկտարից, առավելագույնը՝ մինչև տասը հեկտար մակերեսով: Հիմնական բոլոր պտղատեսակները, որոնք մշակվում են մեր հանրապետության տարածքում, ընդգրկված են ծրագրի մեջ, և յուրաքանչյուր պտղատեսակի համար սահմանված է իր փոխհատուցման արժեքը, բայց ոչ ավելի, քան 1000 դրամ մեկ տնկիի դիմաց» ,-ասել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը: Նրա հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է մոտ 95 հազար հա վարելահող: Նաև սա է պատճառը, որ նախարարությունը հորդորում է զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search