Artsakhpress

Հասարակական

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը «Բաց դռների օր» է կազմակերպել

Այսօր՝ հունիսի 7-ին, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանում տեղի է ունեցել «Բաց դռների» օր:

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը «Բաց դռների օր» է կազմակերպել

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը «Բաց դռների օր»  է կազմակերպել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ամեն տարի ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում էր "մասնագիտական կողմնորոշում" ծրագիրը, որի նպատակն էր Արցախի մայրաքաղաքի, ինչպես նաև շրջանների դպրոցների 9-րդ դասարանցիներին ծանոթացնել Շուշիի «Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի գործունեությանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Դժբախտաբար, այս տարի հայտնի պատճառներով ծրագրի իրականացումը հնարավոր չէր, դրա համար մենք որոշեցինք կազմակերպել «Բաց դռների օր» խորագրով միջոցառում, որի նպատակն է իրազեկել արցախցի դպրոցականներին Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի նոր հասցեի պայմանների, կրթական ծրագրերի և մասնագիտական աշխատանքների մասին»,- մեզ հետ զրույցում նշել է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանը՝ հավելելով, որ հետագայում նախատեսում են շրջանների երեխաների համար կազմակերպել նմանաիպ միջոցառումներ։ Պատերազմից հետո մայրաքաղաքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, և, բնականաբար, զգացվում է մասնագետների կարիք, ինչի արդյունքում էլ սերտանում է Ե.Մոզյանի անվան ուսումնարանի և ԱՀ Քաղաքաշինության նախարարության համագործակցությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանը՝ ուսումնարանի հետ ընթացիկ տարում փոխգործակցությունը նոր մոտեցումներով է իրականացվում : Նախարարությունը առաջին հերթին աջակցում է նոր շենքային պայմանների բարելավմանը՝ տրամադրելով որոշակի շինանյութեր, որպեսզի աշակերտների կողմից իրականացվեն հենց իրենց շենքային պայմանների վերանորոգման աշխատանքները»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ սաների կողմից մեծ է ներգրավվածությունը որոշ համայնքներում վերանորոգման ու վեռակառուցման աշխատանքներին:Նախարարը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ հետո այդ համագործակցությունը ավելի է ընդլայնվելու, և մենք արդեն արձանագրելու ենք նոր մասնագետներ, նոր աշխատուժ ունենալու փաստը:

Բնութագրությունը հասանալի չէ

Վերջին շրջանում՝ պատերազմից հետո, աշակերտների մոտ մեծացել է հետաքրքրությունը դեպի ուսումնարանները՝Շուշիում գործած Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, տեխնոլոգիական համալսարանը, Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից հետո Շուշիի մի շարք ուսումնարաններ տեղափոխել ենք Ստեփանակերտ, և ,բոլորս, գործադրելով մեր ջանքերը, օգնել ենք, որպեսզի վերականգնվի նրանց ուսումնական գործընթացը: Եվ այսօր ասածիս վառ օրինակն է հանդիսանում Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան ուսումնարանը: Այսօր ուսումնարանում ինչ որ կա, դա միայն մեր գործընկերների, Հայաստանի հանրապետության ու Ֆրանսիայի հանրապետության գործընկերների օգնությունն է, նաև շատ մեծ ջանքեր է այստեղ գործադրել ուսումնարանի տնօրինությունը՝ ի դեմս տնօրեն Նարինե Իշխանյանի»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Հասմիկ Մինասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Գեորգի Առաքելյանը, ով սովորում է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում, համադասարանցիների հետ միասին այսօր մասնակցել է «Բաց դռների օր» խորագրով միջոցառմանը: «Ուսումնարանը ինձ և իմ հադասարանցիներին շատ է դուր եկել,մենք հույս ունենք որ երեք տարի անց մենք էլ կհաճախենք այս ուսումնարան»,֊նշել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Ե. Մոզյանի անվան ուսումնարանի աշկերտները ևս մասնակցել են Արցախյան 3-րդ պատերազմին: Դժբախտաբար, նրանցից տասը անմահացել են հայրենիքի համար մղվող սուրբ պայքարում: Ի հիշատակ նրանց՝ մայիսին ուսումնարանում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search