Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել է, որ Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը:
Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Արցախի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին 50 երեխա հնարավորություն կունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդասարյանը: