Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը հաշվետու համերգ է կազմակերպել (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել շրջանավարտների հաշվետու համերգը։

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը հաշվետու համերգ է կազմակերպել (լուսանկարներ)

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը հաշվետու համերգ է կազմակերպել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը առանձնանշեց , որ տաղանդավոր երեխաներ ունենք, պարզապես նրանց անհրաժեշտ է առաջին հերթին խաղաղություն:
Բնութագրությունը հասանալի չէ
«Բոլոր կատարումները վկայում են այն մասին, որ նրանք ուզում են սովորել, զարգանալ, նրանք ապրում են մշակույթով, ինչը շատ ուրախալի է»,- ասաց նա։
Դպրոցի շրջանավարտ Դավիթ Իսրայելյանը ցանկանում է երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել երաժշտական քոլեջ, իսկ հետո կոնսերավատորիա և դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Ես իմ արվեստով կշենացնեմ հայրենիքս։ Համոզված եմ, որ յուրաքանչյուրի նման մոտեցումը Արցախն ավելի լավը կդարձնի»,- համոզմունք հայտնեց շրջանավարտը։
Թառի դասատու Լևոն Սարդարյանի խոսքով՝ ժողովրդական գործիքները բոլոր ժամանակներում գրավիչ են, բայց պետք է դրանք հանրահռչակվեն, որպեսզի հասարակությունը սիրի, ընդունի և շարունակի այդ ավանդույթները:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Տասնյակ տարիների ընթացքում դպրոցը հազարավոր մանուկներ է ընդունել իր հարկի տակ և նույնքան էլ շրջանավարտ ունեցել։ Թեև հետպատերազմյան ժամանակաշրջանն իր ազդեցությունն է թողել, բայց նկատելի է երիտասարդների ձգտումը դեպի հայկական ժողովրդական արվեստը, և դա հուսադրող է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Լ. Սարդարյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը հիշում է՝ ամիսներ առաջ դպրոցն ավերված էր։
 
«Ես մենակ էի դպրոցում, իսկ այսօր դահլիճը լեփ-լեցուն է, ուստի այսօրվա միջոցառման կայացումը համարում եմ մեծ հաջողություն: Իսկ դպրոցի սաների կատարումները հաստատում են, որ մեր երկրի մշակույթի ապագան խոստումնալից է ու լուսավոր»,- նշեց Ա. Պետրոսյանը։
 Բնութագրությունը հասանալի չէ
Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը երաժշտական դպրոցի՝ միջոցառումներին ակտիվություն ցուցաբերած սաներին պատվոգրեր է հանձնել:
 Բնութագրությունը հասանալի չէ
Դպրոցի տնօրինությունը նույնպես պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է մասնակիցներին: Համերգից հետո դպրոցն ավարտած սաներին տրվեցին շրջանավարտների վկայականներ։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search