Artsakhpress

Քաղաքական

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Երբևե չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ, բայց... պարտավորված եմ անել դա, քանզի ամեն գնով իշխանական վերնախավում տեղավորվելու մղմամբ, «նպատակն արդարացնում է  միջոցները» սկզբունքով առաջնորդվող քաղաքական խմբավորումները, կանգ չառնելով ոչնչի առջև, այլևս թիրախավորել են ազգային արժեքներն ու կորստի ցավից տնքացող ժողովրդի հոգեբանությունը:

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է ԱՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է անցած տարվա նոյեմբերի երկրորդ կեսին նշված խմբակցության կողմից ոչ պաշտոնական մակարդակում ադրբեջաներենը որպես պաշտոնական լեզու ընդունելու առաջարկին։
 
«Երբ ակնհայտ դասալիքները մեղադրում են «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, ակամայից հարց է ծագում, թե որտեղ էին նրանք երկրի համար բախտորոշ ժամին, երբ Ադրբեջանի թիվ մեկ թշնամի հայտարարված Սամվել Բաբայանի ղեկավարությամբ հայոց պատմության վերջին երկուհազարամյակի ընթացքում առաջին անգամ վերականգնվեց մեր պատմական հայրենիքի տարածքային ամբողջականությունը, արդյունքում նույն Սամվել Բաբայանի ստորագրությամբ փաստաթուղթը միակ փաստացի քաղաքական-դիվանագիտական ձեռքբերումն է` 1994-ից ի վեր:
Զարմանում եմ, երբ պատերազմը երևանյան իրենց բնակարաններում անցկացրած ընդդիմադիր գործընկերները ինձ` «Միասնական հայրենիք»  կուսակցության փոխնախագահիս, մեղադրում են ոչ բավարար հայրենասիրության մեջ, վերագրում 44-օրյա պատերազմի պարտություն այն դեպքում, երբ պատերազմի 44 օրերն անցկացրել եմ առաջնագծի և մարտական դիրքերի տարբեր հատվածներում:
Զարմանում եմ, երբ ամեն գնով իրենց որդիներին պատերազմի հնարավոր մասնակցությունից փախցրած մարդիկ (ինչն, ի դեպ, մատուցվում է որպես ազգի գենետիկ ֆոնդը փրկելու ազգային նախագիծ) իրենց հայրերի, եղբայրների և որդիների հետ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր համակուսակիցներին մեղադրում են ինչ-ինչ դավաճանական քայերի մեջ: Դա առնվազն ստորություն է:
Եվ վերջապես, այդ մեղադրանքներից մեկի` ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանվածների մասին. 2020թ. նոյեմբերի չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի ստորագրումից օրեր անց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի կողմից իրականացվել էր վերլուծական աշխատանք, ի մի բերվել 90-ականներից մինչև մեր օրերը հայկական կողմին պարտադրված և մեզ համար անընդունելի պահանջները` ՄԱԿ-ի բանաձևերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները (Կազանյան փաստաթուղթ, Մադրիդյան սկզբունքներ, Լավրովյան պլան և այլն), ինչպես նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները:  Հիմք ընդունելով բանակցային գործընթացի այդ փուլի շեշտադրումները, 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, «Միասնական հայրենիք» -ը թղթին է հանձնել ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհային քարտեզի իր տեսլականը, այսպես ասած` «բալվանկան»:
Որպես աշխատանքային տարբերակ այն ներկայացվել է ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ոչ թե որպես վերջնագիր, այլ որպես քննարկման և խմբագրման ենթակա փաստաթուղթ, որի հիմնական նպատակն էր արդի սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարմամբ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանումը` Մայր Հայաստանի հետ վերջնական վերամիավորման հեռանկարով:
«Միասնական հայրենիք» կուսակցությանը հերքում է արտաքին ուժերի ուղղորդմամբ և ներքին ուժերի ձեռամբ մեզ վերագրվող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայ ժողովրդի համար անընդունելի և նրա շահերը երկրորդող գործողությունների օժանդակումը:
Իբրև վերջաբան, մի քանի հարց «Արցախի թրքացմամբ» «հուզված» ամբոխավարներին.
  • Ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հարցը բանակցային գործընթացի պարտադիր քննարկման բաղադրիչ է եղել բոլոր ժամանակներում, երբ դուք եղել եք կա´մ իշխանություն, կա´մ իշխանության կցորդ: Ինչու՞ այն ժամանակ ձեզ չի հուզել «Արցախի թրքացումը»:
  • Ներկայացված նախագծի կոնտեքստից կտրված ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հարցը ինչու՞ է ասպարեզ նետվել միայն յոթ ամիս անց և շահարկվում է նախընտրական փուլում:
Սիրելի´ հայրենակիցներ, այս հարցերի պատասխանները մտածելու տեղիք պիտի տան և հիմք հասկանալու, որ ընդդիմություն խաղացողները հայաստանյան իրադարձությունների ֆոնին ծառայություն են մատուցում ֆավորիտ թեկնածուներին` այդպիսով ապահովագրելով իրենց հետագա գործունեությունը Արցախում», - ասված է հայտարարության մեջ։

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

Search