Artsakhpress

Հասարակական

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

1992 թ. հունիսի 14-ը համարվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման օրը:

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու  Մհեր Հարությունյանը նշեց, որ  Հակառակորդի մեծաթիվ ուժերը շրջապատեցին Շահումյան  շրջկենտրոնը, Վերինշենը և պատմական Գյուլիստանը, ԲՄ 21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից՝ «Գրադ»-ներից ու ռազմաճակատային ավիացիայից թիրախավորեցին խաղաղ բնակավայրերը և նույնիսկ հրթիռահրետանային հարվածներից ու ռմբակոծություններից մազապուրծ տեղահանվողներին՝ պատճառ դառնալով մեծաթիվ մարդկային զոհերի:
«Վարձկանների և նախկին խորհրդային բանակի ռազմական տեխնիկայի ու զինվորական մասնագետների ընդգրկմամբ իրականացված և ռազմական հանցագործություններով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով բռնազավթված Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը առայսօր գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ:
Ադրբեջանն ապօրինաբար օգտագործում է Շահումյանի շրջանի հայ ազգաբնակչության ազգային հարստությունները՝ բնական պաշարները, հողահանդակները, պտղատու այգիները և այլն, անպատիժ կերպով ավերում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանները. Վանդալիզմի են ենթարկվում  նաև հայկական հարյուրամյակներ ի վեր կանգուն գերազմանոցներն ու խաչքարերը:
Այսօր վտանգված է  նաև պատմական Գյուլիստանը,  որտեղ դեռևս 1813 թ. հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվել է հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ վերջնականապես ամրագրվել է պատմական Արցախի անցումը Ռուսաստանին»,֊ մանրամասնեց մեր զրուցակիցը:
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search