Artsakhpress

Վերլուծական

Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հռչակագրին:

Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները. Շահան Գանտահարյան

Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ Շուշիում հայտարարված Անկարա-Բաքու միացյալ հռչակագրի 6 կետերը ուղղակիորեն վերաբերում են հայկական կողմին. երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանում, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության խնդիրներ, թուրք-ռուսական համատեղ կենտրոնի հետ կապված հարցեր, Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի պահանջներ, միացյալ ռազմաքաղաքական գործողություններ եւ երրորդ պետություններ։
«Բոլոր դեպքերում երրորդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է առաջին հերթին։ Առաջին կետը՝ «Բաքուն և Անկարան միմյանց կօգնեն անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»։  Այստեղ նշված սպառնալիքը զուտ զինվորական բնույթ չունի։ Երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կամ սահմանների անփոփոխելիության սկզբունքը կապված է ոչ միայն արցախյան հակամարտության, այլ նաեւ  Թուրքայի հետ։ Ըստ էության, թուրքական նախապայմանին։ Իսկ 5րդ կետը՝ «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները և պատմությունը խեղաթյուրելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը», պարզապես Ցեղասպանության ճանաչման պահանջի եւ դրա հետ կապված որեւե հատուցում բացառելու պայմանն է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հռչակագիրն ամփոփել է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները։ «Հռչակագրում բանաձեւված 7-րդ կետը՝ «Կողմերը կընդլայնեն համատեղ ջանքերն ու համագործակցությունը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում», թուրքական հայեցակետով հայկական կողմին հետ որոշակի առնչվածությունից բացի գլոբալ տարածաշրջանային խնդիրներ է արծարծում եւ թողնում է այն տպավորությունը, որ Բաքուն եւ Անկարան, որոնք երկուսն էլ նշված մեղադրանքներն են կրում միջազգային տարբեր կառույցներից, հանդես են գալիս իբրեւ առաջատար պետություններ այդ հանցագործության դեմ համակարգված պայքարում։ Թեմաներն ու հռչակագրային կետերը, սակայն, շահարկվում են Անկարայի հարավային Կոկվկաս տեղավորման եւ ավելի մնայուն հաստատման գործընթացին։ Այստեղ Բաքուն պարզապես միջոց է Անկարայի համար, իսկ հռչակագիրը այդ միջոցի օգտագործման եւ օրինականացման առիթ։ Իհարկե, վայրի ընտրությունը պատահական չէ. դա եւս նպաստում է Անկարայի տարածաշրջան տեղակայմանը»,- եզրափակեց նա։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search