Մարտունու շրջանում ընթացքի մեջ են հնձի աշխատանքները:
Մարտունու շրջանում հնձի աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
«Հունիսի 13-ից շրջանում սկսված է գարու բերքահավաքը: Հունիսի 15-ի դրությամբ կատարվել է 70հա հունձ, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 7ց, համախառը բերքը՝ 490ց: Հնձի աշխատանքներին մասնակցում է 6 կոմբայն: Շրջանում կիրականացվի 7324հա բերքահավաքի ենթակա հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից ցորեն՝ 3978.5հա, գարի՝ 3230.6հա, հաճար՝ 115.1հա»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, անցած տարվա համեմատ, այս տարվա արդյունքները գոհացուցիչ չեն: