Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»֊ի երիտասարդ լրագրողները՝ Նանեն ու Մանեն

Այսօր՝ հունիսի 17-ին, ԱրՊՀ Լրագրության բաժինը ավարտել են նաև «Արցախպրես» լրատվական գործակալության կոլեկտիվը համալրած լրագրողները՝ Նանեն և Մանեն:

«Արցախպրես»֊ի երիտասարդ լրագրողները՝ Նանեն ու Մանեն

«Արցախպրես»֊ի երիտասարդ լրագրողները՝ Նանեն ու Մանեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր ես ավարտեցի համալսարանը և արդեն իմ մասնագիտությամբ աշխատում եմ «Արցախպրես»֊ում ՝որպես լրագրող: Հիմա ավելի քան երբևէ Արցախը զգում է երիտասարդ կադրերի կարիքը, և մենք, մնալով ու ապրելով այստեղ, պետք է շենացնենք մեր հայրենիքը: Ես ձգտում եմ իմ գրչով նպաստել հայրենասիրական ոգու բարձրացմանը, անընդհատ ցույց տալ, որ Արցախում թեև հետպատերազմյան դժվարին շրջան է, բայց մշակույթն ու արվեստը շատ պահանջված են և կարող են զարգանալ: Ժողովուրդն աստիճանաբար հաղթահարում է այս ծանր փորձությունը: Լրագրողներս պետք է մեր հայրենակիցներին օգնենք ոտքի կանգնել և շենացնել Արցախը: Մենք ենք Արցախը, մեզնով է Արցախը կանգուն», - նշեց երիտասարդ լրագրող Նանե Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում Մանե Գաբրիելյանը խոստովանեց, որ առանձին հպարտությամբ է ապրում ու արարում վիրավոր հայրենիքում։ «Իմ կյանքի լավագույն ժամանակաշրջաններից մեկը անցել է ԱրՊՀ-ում, որտեղ ձեռք եմ բերել լավ ընկերներ ու ստացել կայուն գիտելիքներ։ Մեծ պատիվ է կրթություն ստանալ Արցախի պետական համալսարանում, որտեղ դասախոսում են երկրի լավագույն մասնագետները։ Պատերազմից հետո էլ ավելի եմ սկսել գնահատել ու հասկանալ խաղաղության գինը։ Վստահ եմ, որ մի օր, անպայման, Արցախի երկնքում կթևածեն խաղաղության աղավնիները, և մենք կկարողանանք մեր մասնագիտությամբ հայրենանվեր գործունեություն ծավալել մեր հայրենիքում՝ Արցախում», - ասաց նա։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search