ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել՝ նշելով, որ հավատարիմ է մնացել Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը։