Artsakhpress

Քաղաքական

Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն սպասում է համապարփակ ու ամբողջական լուծման․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը հայկական կողմը չի փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն սպասում է համապարփակ ու ամբողջական լուծման․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն սպասում է համապարփակ ու ամբողջական լուծման․ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Lragir.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօրվա հանրահավաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն սպասվում է համապարփակ ու ամբողջական լուծման։ Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը։ Եվ մեր համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված «ավարի» խայտառակ պուրակն է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն սևեռի այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում՝ հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է։
Ըստ նրա՝ Հայաստանի անվտանգության առանցքն, իհարկե, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն են։ «Տարածաշրջանային անվտանգության առումով ուզում եմ հատուկ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ռազմավարական երկխոսության մեկնարկը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական վերաներգրավումը տարածշրջանային անվտանգության գործերին կարևորագույն երաշխիք եմ համարում։ Եվ վերջերս այս թեզի գործնական արդյունավետության շատ լավ օրինակ տեսանք։ Մեր երկրի անվտանգության ապահովման առաջին գործոնը, սակայն, մեր զինված ուժերի, բանակի բարեփոխումների բարեհաջող ընթացքն է»,- ասաց նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search