Artsakhpress

Մշակույթ

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի մի շարք քաղաքներում:

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ:
Այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, Հրադեց Կրալովե, Հոդոնին, Սլապ, Պրահա):
Փառատոնի հայկական մասն անցկացվում է Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այն բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում գրանցված հուշարձաններն ու տարրերը, ինչպես նաև ականավոր հայ անհատներին ներկայացնող շրջիկ ցուցահանդեսից:
Հիմնական ցուցահանդեսը լրացվում է նաև խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշի՝ «Հայաստան. լեռների, եկեղեցիների և գինիների երկիր» լուսանկարների ցուցահանդեսով: Տարբեր առիթներով ցուցահանդեսներն ուղեկցվում են «Կիլիկիա» հայկական պարային համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի կատարումներով, ինչպես նաև տեղի հայկական համայնքների կողմից կազմակերպված հայ խոհանոցի համտեսներից:
Հայկական ծրագիրը մեկնարկել է Բռնոյում մայիսի 5-ին՝ նաև Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավարի հովանու ներքո, որտեղ ցուցահանդեսները ցուցադրվել են նահանգապետարանի շենքում և Բռնոյի տարբեր այլ վայրերում մինչև 2021 թվականի հունիսի 11-ը:
Դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Հարավային Մորավիայի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 11-ին ցուցահանդեսի փակման արարողությանը դեսպանին հյուրընկալել էին երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և ղեկավարի տեղակալ Լուկաշ Դուբեցը: Դեսպան Աշոտ Հովակիմյանը և Լուկաշ Դուբեցը երեկոյան ներկա են եղել Վիլլա Լյըվ-Բիրում անցկացված հայկական երեկոյին, որի շրջանակներում անցկացվել է ցուցահանդեսների վերջին ցուցադրությունը` ուղեկցված հայկական «Կիլիկիա» համույթի ու հայ երգչուհի Կարին Սարկիսյանի և տեղական «Սլովացկի» համույթի ելույթներով, որոնց հաջորդեց հայկական ուտեստների և գինիների համտես։
Հունիսի 12-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ տեղի է ունեցել հայկական ծրագրի պաշտոնական մեկնարկը` հայկական մշակույթի օրվա տեսքով, որն անցկացվել է նաև Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի և Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանյիկի հովանավորությամբ և մասնակցությամբ:
Տոնակատարությունը մեկնարկել է «Սպիտակկարպատյան փառատոն 2021»-ի շրջանակներում «Կիլիկիա» համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի ելույթներով, որոնց հաջորդել է տեղի մշակույթի տանը հայկական ցուցահանդեսների բացումը:
Դեսպանի այցը եզրափակվել է 17-րդ դարի ականավոր մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկու տուն-թանգարանի այցելությամբ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետաքրքրասերները կարող են այցելել հետևյալ հղմամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Search