Tech Week եռօրյա միջոցառմանը մասնակցելու համար կգործեն անվճար ավտոբուսներ։
Tech Week եռօրյա միջոցառմանը մասնակցելու համար կգործեն անվճար ավտոբուսներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցին հայտնեց Tech Week Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջի պատասխանատուն: Միջոցառումը տեղի է ունենալու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատի մեծ և փոքր դահլիճներում (հասցե՝ Արցախ, ք․ Ստեփանակերտ, Թումանյան փողոց, 59 շենք)։
Tech Week եռօրյա միջոցառումը մեկնարկելու է հուլիսի 3-ին (սկիզբը՝ 14։00) և շարունակվելու՝ հուլիսի 4-ին ( սկիզբը՝ 10։00) և հուլիսի 5-ին (սկիզբը՝ 10։00)՝ առանց մուտքավճարի։ Անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել՝ http://bit.ly/TechweekArtsakh2021 հղմամբ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանից Արցախ մեկնելու և հետադարձի ծախսերը հոգում են մասնակիցները։ Նրանք նախօրոք իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան ուղեցույցներ, որտեղ կներկայացվեն մեկնելու հնարավոր տարբերակները։ Արցախի Ասկերան, Մարտակերտ, Մարտունի քաղաքներից Ստեփանակերտ հասնելու և ետ վերադառնալու համար կգործեն անվճար ավտոբուսներ։ Կացության և սննդի ծախսերը հոգալու են մասնակիցները։
Նշենք, որ Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է Ստեփանակերտում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։